▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ի՞նչ ա եղել՝ ժողովուրդը լավ էլ ապրում ա». Արագածոտնի մարզպետ

Շարունակելով ոչ ադեկվատ քաղաքական գործիչների կողմից արված հիմար հայտարարությունների ցանկը, տարօրինակ զուգադիպությամբ այսօրվա հերոսը ևս ՀՀԿ-ից է. Արագածոտնի վաստակաշատ մարզպետ Սարգիս Սահակյանը, ով լրագրողների հետ զրույցում այսպիսի փառահեղ միտք է արտահատել.

«Ի՞նչ ա եղել՝ ժողովուրդը լավ էլ ապրում ա, բենզինն ընդամենը 10 հազար դրամ ա, որ ռեստորանի մոտ ուզում ես մեքենադ կանգնացնես՝ տեղ չկա: Երեւանում էնքան ավտոմեքենաներ են ավելացել, որ ասելու չի: Էդ բոլորը լավ ապրելուց ա»: 

Փաստորեն թքած, թե անգամ պաշտոնական տվյալներով ունենք 40 տոկոս աղքատություն, թքած, որ գնողունակություններս ընկել ա երկու-երեք անգամ, կարևորը, Սահակյանը երբ գնացել ա ռեստորան, ռեստորանը լիքն ա եղել... դե արի էսս հանճարին բացատրի, որ երբ ինքը գնում ա ռեստորան, էդ սովորաբարր անում ա իրա կուսակից ընկերների հետ՝ իրա կուսակից ընկերների մոտ, իսկ դրանք իրանց մանկլավիկներով որ հավաքվում են, հանգիստ հարյուրից անցնում են... էդ էական էլ չի վերջին հաշվով, էականը էն ա, թե այս խելոքը ի՞նչ է անելու իր մարզի ժողովրդին, երբ  պարզ  դառնան  երեկվա    կարկտի  հետևանքները,  որը   տեղացել են Արագածոտնի մարզում...

Սկսում եմ կասկածել, որ ՀՀԿ-ում ինչ որ հազվադեպ վիրուս կա, որը կասեցնում է մտավոր ցանկացած դրական գործունեություն, որովհետև երբ օր չի անցնում, երբ հերթական ՀՀԿ-ականը մի բլթ չանի, ընդ որում, ամեն անգամ ինչ որ ուրիշ ՀՀԿ-ական, դա արդեն խոսում է ՀՀԿ-ի համակարգում բլթածին ինչ որ հիմքերի մասին:

Գրառումը`«Ձկան Աչք» ֆեյսբուքյան էջից

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее