▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ անել, որպեսզի խոզի գրիպը չվերածվի սատանայի գրիպի

«Հանրապետություն գրիպի վարակից  մեկ տասնյակից ավելի մահվան դեպքեր են գրանցվել, հազարավոր քաղաքացիներ դիմել են ստացիոնար բուժման: 50 տոկոսը 18 տարեկանից ցածր երեխաներ են: Ականատես էինք, թե ինչպիսի խուճապ էր տիրում երկրում, բավականին լարված էր իրավիճակը նաև Գյումրիում»,-այսօր Ազգային ժողովի իր ելույթում նշեց ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:

Պատգամավորը հորդորեց Կառավարությանը՝  լուրջ քայլեր ձեռնարկել, շարունակել անվճար բուժօգնության տրամադրումը.

«Պետք է շարունակել անվճար բուժօգնությունը, այլապես, ինչպես գյումրեցիներն են ասում, խոզի գրիպը կվերածվի սատանայի գրիպի: Մարդիկ գումար չունեն, որպեսզի հաց գնեն, էլ ուր մնաց դեղը: Ավելին, Գյումրու բժշկական կենտրոնին էլ պետք է տրամադրվի «Յամեր» կոչվող սարքը, որ մի ստուգման համար մարդիկ չհասնեն Երևան»,-շեշտեց պարոն Մարգարյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее