vivaronews.am-ը գրում է. «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է Հենրիխ Մխիթարյանին «Ֆեներբահչեի» դեմ խաղին հայտացուցակից դուրս թողնելուն:
«Վնասվածք չունենալն ու խաղին պատրաստ լինելը տարբեր բաներ են: Մխիթարյանը երկար ժամանակ չի խաղացել, իսկ այս հանդիպումը պայքար էր թիմի դեմ, որը խաղադաշտ էր դուրս եկել իր ուժեղագույն կազմով: Ես չեմ կարող բոլորին խաղադաշտ դուրս բերել»,- Մոուրինյոյի խոսքն է փոխանցում The Telegraph-ը: