▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ աստիճանի կխանգարեն՝ չեմ կարող ասել. Պետրոս Ղազարյանը Հ1-ի «Լուրեր»-ում կադրային ու այլ փոփոխությունների մասին

«Կադրային փոփոխությունները, թվաբանորեն եթե նայենք,  իրականում մեծ չեն, բայց մենք խնդիր ունենք Հանրայինի «Լուրերը» դարձնել անաչառ, օբյեկտիվ, հավասարաչափ և զգույշ»,-այսպես է արձագանքել Պետրոս Ղազարյանը Asekose.am-ի թղթակցին՝ մեկնաբանելով  Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության տնօրեն նշանակվելուց հետո այստեղ նրա կողմից իրականցվող կադրային փոփոխությունների մասին լուրերը: 

 

 

 

 

 

 

 

 

«Ես չեմ ուզում գնահատական տալ մի բանի, ինչը որ ժողովուրդը տեսել է երկար տարիներ»,-նշել է Պետրոս Ղազարյանը՝ պատասխանելով հարցին, թե նշանակու՞մ է արդյոք, որ մինչ իր նշանակումը  Հանրայինի «Լուրերը» ինքը համարում է ոչ անաչառ: 

Պետրոս Ղազարյանը չցանկացավ նաև մեկնաբանել այն կարծիքը, որ աշխատանքից ազատվողների թվում նրանք են, ովքեր «ասոցացվում» են նախկին իշխանությունների հետ:

 

 

 

 

 

 

 

 

«Ես գիտեմ՝ ո՞նց պետք է լինի և պետք է փորձեմ ամեն ինչ անել այդ ուղղությամբ, կարող եմ խոսք տալ, որ մինչև վերջ ձգտելու եմ դրան՝ ինչքա՞ն կստացվի, ի՞նչ աստիճանի կխանգարեն, ի՞նչ աստիճանի կօգնեն, չեմ կարող ասել, ես կարող եմ ասել իմ անելիքը»,-եզրափակել է Պետրոս Ղազարյանը՝ խոսելով Հանրայինի «Լուրեր»-ի մասին իր անելիքների վերաբերյալ:

 

Հեղինակ՝ Լ.Հակոբյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее