▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ չանել

Մի ստատուսում արդեն ներկայացևել եմ, որ յոթհարյուրամյա միջկրոնական, ապա ներկրոնական քաղաքացիական պատերազմի, մի այդքան էլ մեզանից պակաս քաղաքակիրթ ժողովրդների տիրապետության արդյունքում հայ ժողովուրդը ցավալի դեգրադացվել է: Այնքան, որ դեռ իններորդ դարում օտարի կողմից «քաջարի ազնվական» բնութագրվող հայը ուղիղ հազար տարի հետո դարձել էր կրավորական, կորցրել հավատը սեփական ուժերի նկատմամբ, հաշտվել այն մտքի հետ, ՙ«որ ինքն ոչ թէ միայն ազգ չէ, այլ որ անհատներից իւրաքանչիւրը իրաւունք չունի մինչև անգամ մարդի անունը կրելու, իրաւունք չունի այն հասարակ ընդհանուր մարդկային իրաւունքները վայելելու, որ վայելում է ամեն մի մարդկային էակ...» (այդ շրջանի մտավորականի ցավոտ դիտարկում) ՚: Հայը անկման այնպիսի աստիճանի է հասել, որ չի հանդգնում պահանջել ՙ«կեանքի ապահովութեան և ազատութեան անբռնաբարելի իրաւունքները»...՚ :

Ավելին, մոտ հարյուր տարի առաջ մեր մեկ այլ մտավորական նկատեց, որ հայ ժողովրդի մեջ ձևավորվել է մարդու մի տեսակ, ում հիշողությունից դաժան դարերի արդյունքում ջնջվել են ազգ, հայրենիք զգացումները և ով սեփական ժողովրդի ու հայրենիքի հանդեպ վարվում է այնպես, ինչպես կվարվեր թուրքը: Մարդու այս տեսակը նա կոչեց թուրքացած հայª գտնելով, որ այն ազգի գոյության հիմնական հակառակորդն է, և հայի այդ տեսակի դեմ պայքարը պիտի լինի հասարակության գլխավոր խնդիրը:

Ու դրա համար մենք ունենք ա՛յս հանրությունը, ա՛յս իշխանությունը, ա՛յս պետությունը:

Ու հիմա մեր խնդիրը պիտի լինի մշակել քայլերի այնպիսի մի յուրահատուկ համակարգ, որն ունակ կլինի իրական հային հնարավորինս վերականգնել ու դարձնել արժանապատվության կրող, ինչպես եղել է հնում: Այդ դեպքում միայն կունենանք արժանապատիվ պետություն:

Մնացած բոլոր քայլերը (քաղաքական պայքար, որևէ այլ բան ասել- քննարկել և այլն) նման իրավիճակում ժամավաճառություն են, շատ դեպքերում նաև խիստ վնասակար:

Կուսակցությունները, կրոնական կառույցները եթե կգտնեն այդ համակարգը, ապա ազգը կբարգավաճի՝ իրենք էլ հետը: Եթե չեն գտնի, ապա ազգը կխորանա ճահճի մեջ, իրենք էլ բարոյապես կմեռնեն:

Այն, որ վիճակն անլուծելի չէ, վկայում են Արցախյան Շարժումն ու Ազատագրական պայքարը:

 

Արծրուն Պեպանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее