▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ի՞նչ է ասելու Նիկոլը այսօր». Ուղիղ միացում

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ի՞նչ է ասելու Նիկոլը այսօր և ինչպե՞ս պետք է արձագանքի ազգը
Մարտի 12-ին, ժամը 12-ին Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է մամուլի ասուլիսում խոսել մի քանի կարևոր թեմաների մասին։
1. Նիկոլը անդրադառնալու է հայ-ադրբեջանական բանակցային փուլին ու հայտարարելու է, որ Ադրբեջանը վերջնագրով պահանջում է անհապաղ իրեն հանձնել Տավուշի մարզի 4 գյուղերի տարածքը՝ սպառնալով պատերազմով։ Նիկոլը, իհարկե, հստակ չի ասելու իր անելիքը, բայց մարդկանց վախեցնելու է վերահաս պատերազմով ու հռետորական հարց է տալու՝ պատրա՞ստ ենք արդյոք հանուն այդ ամայի տարածքների, որտեղ ոչ ոք չի բնակվում, զոհել մեր երեխաների կյանքը։ Այդկերպ Նիկոլը առաջիկա սադրանքների պատասխանատվությունը դնելու է ժողովրդի վրա՝ առաջարկելով հանձնել Տավուշի մարզի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց, Ոսկեպար գյուղերի հարակից անվտանգային հատվածները, որոնց տիրանալով՝ թշնամու ուղիղ նշանառության տակ են հայտնվելու նշածս գյուղերը, ինչպես նաև Աճարկուտ, Ոսկեվան, Սարիգյուղ, Կոթի, Բարեկամավան գյուղերը, միջպետական ճանապարհը։
Այս պահին իր պահանջած տարածքներն ստանալուց հետո Ադրբեջանը մեկ քայլ առաջ է անելու և անցնելու է հաջորդ ագրեսիային՝ արդեն բարենպաստ դիրքերից հարձակվելով հայաբնակ գյուղերի վրա, բլոկադայի ենթարկելով ու դատարկելով, հետևաբար ոչ մի կերպ չի կարելի նահանջել, ոչ մի քայլ հետ, ոչ մի զիջում չի կարելի թույլ տակ, որքան էլ Նիկոլը վախեցնի հնարավոր պատերազմով։
Անկախ նրանից, թե մենք ինչ ու ինչքան ենք զիջում այսօր, Ադրբեջանը անպայման վաղը պատերազմելու է, հետևաբար ինչո՞ւ կռվի մեջ մտնել մեզ համար ավելի վատ պայմաններում և փակ ճանապարհներով։
Սիրելի Տավուշցիներ, չխաբվեք ոչ մի խոստման։ Արցախի ճակատագիրը Նիկոլը ձեզ է բերում, եթե հիմա լռեք ու թույլ տաք, որ անի այդ զիջումը։
2. Նիկոլի հաջորդ կարևոր հայտարարությունը վերաբերելու է Հնդկաստանից զենքի ներկրմանը՝ հպարտանալով, թե օդային միջանցքով զենք է բերվել Հայաստան։
Այդ ոգևորիչ լուրը իր տրամաբանության մեջ շատ նման է լինելու 2020-ի հիմարությանը, թե Արցախը հանձնում ենք, որ Նախիջևանը շուտով վերցնենք։
3. Նիկոլը նաև ՀԱՊԿ-ից դժգոհություն է հայտնելու, գուցե նաև պաշտոնապես հայտարարի, որ Հայաստանը պատրաստվում է լքել այդ կառույցը։
4. Մնացած թեմաները լինելու են հերթապահ։
Ազգային ուժերին առաջարկում եմ մինչև Նիկոլի հայտարարությունը պատրաստվել և հրատապ քննարկել անելիքները։
Նախաձեռնելն ու կանխելն ավելի արդյունավետ է, քան արձագանքելը»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее