▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ է ճաշակել համաշխարհային աստղը Երևանում

Ջենիֆեր Լոպեսին հիացրել են հայկական տոլման և ռեստորանից բացվող երևանյան տեսարանը. ինչ է ճաշակել համաշխարհային աստղը Երևանում

Այսօր Երևանում համերգի պատրաստվող Ջենիֆեր Լոպեսը  երեկ երեկոյան ընթրել է Երևանի «Cascade Royal» ռեստորանում։
«Ջենիֆեր Լոպեսն ընտրությունը կատարել է մեր մատուցողի խորհրդով։ Որպես նախուտեստ մատուցվել է քամած մածուն, պանրի տեսականի, ձիթապտուղ, և սաղմոնով բրուսկետա, իսկ տաք ուտեստների ցանկից հայկական տոլմա, խորոված, սմբուկ թահինով և պանրային սոուսով հավ։ Նրան հատկապես հիացրել էին տոլման և թահինով սմբուկը»,- Արմենիա Sputnik–ին պատմել է  ռեստորանի մենեջեր Մարի Վարդանյանը։

Նրա խոսքով՝ Լոպեսը չափազանց տպավորված է եղել նաև ռեստորանից բացվող երևանյան տեսարանով, չի ցանկացել ներսում՝ առանձնացված նստել, այլ հենց բացօթյա հատվածում է նախընտրել ընթրել։

Դիտեք նաև՝

***

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Հասարակություն далее