Ի՞նչ է կատարվել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում. ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը թեմայի մասին պարզաբանում է տվել ֆեյսբուքյան ուղիղ եթերում: Նա հայտնել է, որ իր գործընկեր, նույն խմբակցության պատգամավոր Ռուբիկ Ստեփանյանի հետ այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ, որտեղ իրենց տեղեկացրել են, որ սեպտեմբերի 5-ին 3-րդ և 4-րդ մասնաշենքի կալանավորները հարվածել են դռներին, կոտրել կերակրադռնակները, այրվող առարկաներ նետել պատուհանից դուրս, ինչի հետևանքով այրվել է խոտածածկ տարածք:

«Իրավիճակը եղել է լարված, սակայն հանդարտվել է քրեակատարողական ծառայողների աշխատանքի շնորհիվ: Չկան կալանավորներ, որոնք տարվել են պատժախուց, և քրեակատարողական ծառայողները ուժ չեն կիրառել: Իրավիճակը կարող է մնալ լարված, այդ իսկ պատճառով քրեակատարողական հիմնարկներում ավելի զգոն են»,- եզրափակել է խոսքը Անի Սամսոնյանը:


