▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ է կատարվում և ո՞վ է «կատարում» circle.am-ում

Չցանկանալով փչացնել ոմանց ամանորյա տրամադրությունը, սակայն հիշեցնելով «պատերազմում` ինչպես պատերազմում» հայտնի արտահայտությունը Asekose.am-ի անձնակազմն այս պահին պարզապես տեղեկացնում է, որ հունվարի 2-ից  circle համակարգում չեն արձանագրվում մեր կայքի ացելությունները, ինչի հետ կապված  circle համակարգում նշված էլեկտրոնային հասցեներին ուղղված մեր նամակները, որոնցով  խնդրում և պահանջում էինք պարզաբանում ներկայացնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ, մինչ այսօր, 14.00,  անպատասխան էին մնացել:  Նամակը circle-ից արդեն ստացվել է և այն, ինչպես նաև մեր պատասխանը կներկայացնենք վերջում: Ամենազավեշտալին նամակում այն է, որ circle-ի պատասխանատուները ,կարծես թե, ընդունում են այն փաստը, որ այդ համակարգն անկառավարելի է ու խոցելի,  և որտեղ հնարավոր է ցանկացած  «կեղծիք» կատարել: 

Սա, արձանագրենք «ի դեպ»-ի կարգով,  իսկ այս պահին` ափսոսալով, որ ստեղծված իրավիճակի վերաբերյալ  գործնականում հնարավոր չէ պատասխանատվության ենթարկել circle համակարգի  «տերերին» ու հասկանալով, որ մեր դաժան իրականությունում «որքան ուզում են, այնքան խփում են» և ում ուզում են` նրան «խփում» են, Asekose.am-ը հայտարարում է, որ դադարեցնում է կայքի ներկայությունը circle համակարգում :

Միևնույն ժամանակ` circle համակարգից ստացված ցանկացած այլ  պարզաբանում կհրապարակվի մեր կայքում և կներկայացվի հանրային քննարկման  նաև սոցիալական ցանցերի միջոցով, որտեղ ի հայտ կգան այն բոլոր մտահոգություններն ու կասկածները, որոնք առկա են այդ համակարգի մասին:

Նշենք նաև, որ պատրաստվում ենք ստեղծել  circle-ին այլընտրանքային  համակարգ , իսկ  հայաստանյան  կայքերի պատասխանատուներին հորդորում ենք` ուշադիր լինել  և խորհել այս խնդրի առնչությամբ :

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

 

 

Ստորև կարող եք ծանոթանալ circle-ի հետ մեր նամակագրության առաջին հատվածին:

Հարգելի ԱՍԵԿՈՍԵ–ի թիմ,

Ես նույնպես շնորհավորում եմ ձեր Ամանորը և Սուրբ Ծնունդը, մաղթելով հաջողություն 2014 տարում։

Asekose.am–ի թվերը Circle.Am–ում սառեցվել են` ստուգում կատարելու նպատակով։ Խնդիրը նրանում է, որ վերջին շաբաթների ընթացքում  դիտվում է մեծ քանակով կեղծ թրաֆիկ Asekose.am–ի հաշվիչի համար։

Կուզեի իմանալ ձեր կարծիքը սրա մասին։ Արդյոք դուք եք այս երևույթի հեղինակը, կամ միգուցե պատվիրել եք «փրոմոուշն» որևէ մեկին, որը սա «յուրովի» է կատարում։ Նաև խնդրում եմ տրամադրել ձեր վեբ սերվերի ամբողջական access log file–ը հունվարի մեկի համար։

Խնդրում եմ հաշվի առնել որ նամակներին սովորաբար պատասխանում եմ 48 ժամվա ընթացքում – ակնթարթային պատասխաններ մի ակնկալեք։ Այս ստուգումը ամենայն հավանականությամբ կտևի մի քանի օրից միչև մի քանի շաբաթ։ Ես առայժմ որևէ հայտարարություն չեմ դրում Circle.am–ի վրա` կապված Asekose.am–ի թվերի սառեցման պատճառի մասին։

Հարգանքով՝

Ավետիս

 

 

 

Հարգելի Ավետիս,

 

Շնորհակալություն պատասխանի համար:

Ցանկանում եմ նշել, որ մենք արդեն պատրաստել ենք հայտարարություն, որը պետք է տեղադրեինք այսօր և նաև  տարածենք լրատվական գործակալություններով:

Տեքստի մասին կարող եք ծանոթանալ մեր կայքից` առաջիկայում: Ինչպես տեքստում է նշված` ձեր ցանկացած նամակ -պարզաբանում դրվելու է հանրային քննարկման ինչպես մեր կայքում` այնպես էլ սոցցանցերում ու մեր գործընկեր լրատվական գործակալություններում:

Ցանկանում ենք նշել, որ մենք կարիք չունենք թրաֆիկի, asekose.am կայքը  շաբաթական մոտ քառասուն անգամ գովազդ ունի հայաստանյան երկու հեռուստաալիքովներով` ATV-ով և   Lime TV-ով  և  շաբաթական մոտ քսան անգամ էլ  գովազդ է հեռարձակվում ԱՄՆ-ում հեռարձակվող Նոր Ալիք հեռուստաալիքով:

 

Մենք որևէ մեկին ոչինչ չենք պատվիրել, որևէ գործողություն չենք ձեռնարկել և մեր դիրքերը ձեր համակարգում ամրապնդվել են բացառապես մեր աշխատանքի ու մեր կայքի հեռուստագովազդի միջոցով:

Եթե որևէ մեկը կարող է ինքնագլուխ գործողություններ կատարել ձեր համակարգում` այդ թվում մեր կամ ուրիշ որևէ մի կայքի հետ կապված, ապա, թույլ տվեք ասել, որ դուք պետք է նախ աշխատանք տանեք ձեր համակարգի անվտանգությունը բարձրացնելու ուղղությամբ:

Մենք չենք տրամադրի մեր  վեբ սերվերի ամբողջական access log file–ը, քանի որ այն տրամադրելու  մասին կարող էիք մեզ նախօրոք դիմել և մենք պատրաստակամությամբ կարող էինք այն ձեզ տրամադրել, որպեսզի փարատվեն Ձեր կասկածները:

Այժմ, երբ առանց զգուշացման ու պարզաբանման դուք սառեցրել եք մեր կայքի այցելությունները ձեր համակարգում` հուսով ենք ` հասկանում եք դրա հետևանքներն ու հնարավոր վնասները:

Մեր կայքի կարգախոսն է` Երբ ասեկոսեն հավաստի է դառնում, սակայն մեր կայքում հայտնվող  ասեկոսեների հիմքում ոչ թե կասկածներ են, այլ փաստեր, որոնք էլ օգնում են, որ ասեկոսեները հավաստի դառնան:

Հուսով ենք, որ մենք խոսելու ենք փաստերով, ոչ թե կասկածներով, քանի որ եթե Ձեզ պետք լինեն կասկածներ, կարող ենք դրանք հարյուրներով ու հազարներով տրամադրել:

Հարգելի Ավետիս, կխնդրեի նաև պարզաբանել, թե արդյոք Circle-ի հետ որևէ գործողությունների և հայցերի  պարագայում մենք գործ ունենալու ենք կոնկրետ կազմակերպության, որևէ իրավաբանական  կամ ֆիզիկական անձի հետ:

 

Եվ կրկին` Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Հարգանքներով`

ԱՍԵԿՈՍԵ-ի թիմ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее