Քրիստինե Պեպելյանի երևանյան մենահամերգից առաջ, որ նախատեսված է սեպտեմբերի քսանութին,նրա հետ հարցազրույց ունի ԵՍ ամսագրում և esyes.am կայքում, որից մի հատված ներկայացնում ենք նաև մեր ընթերցողների ուշադրությանը.
- Վերջին` «Շնորհակալ եմ» երգդ բալիկի ծնունդով է սկսվում: Ինչպե՞ս որոշվեց այդպիսի սկիզբ ունենալը:
- Քանի որ արդեն երգել էի մոր մասին ու ներկայացրել մարդկային ամենամեծ սերերից մեկը, որոշեցի այս անգամ ներկայացնել երեխայի հանդեպ ունեցած սերը: «Շնորհակալ եմ»-ը շատ շնորհակալ երգ է. ուզում էի, որ մարդկային ամենասերտ կապն արտահայտվեր տեսահոլովակում: Բացի այդ, ես երեխաներ շատ եմ սիրում և ուզում եմ` իմ անունը միշտ կապվի նրանց հետ :
- Կյանքիդ այս փուլում շա՞տ բան է փոխվել:
- Ես ինձ հիմա ավելի բախտավոր ու երջանիկ եմ զգում և ավելի ոգևորված աշխատում: Նոր երգեր եմ ձայնագրել, ուզում եմ երկրպագուներս լսեն երգերս, ուինձնից ավելի գոհ մնան, քան երբևէ: Հաճելի է, երբ գնահատված ես, իսկ հանդիսատեսը միշտ գնահատում է լավ ու գեղեցիկ աշխատանքը:
- Հիմա ընկերներիդ շրջանակը փոխվե՞լ է: Հայտնիներից ո՞ւմ կարող ես քեզ ընկեր համարել:
- Չէ, բացարձակ, ես նույն մարդկանց հետ եմ ընկերություն անում, ինչպես առաջ: Չեմ հասկանում երբ ասում են` շոու-բիզնեսում ընկերություն չկա, իսկ բժիշկների, իրավաբանների մեջ կա՞: Ես անկեղծ հավատում եմ, որ բնագավառը կապ չունի ընկերության մեջ, կարևորը` տեսակներն իրար գտնեն: Եթե երկու մարդ կարող են ծիծաղել նույնհումորի վրա, հաստատ իրենք շատ բան ունենկիսելու կյանքում: Հավատացեք, որ դա շատ մեծ ընդհանրություն է: Շոու-բիզնեսում իսկապես կա ընկերություն, ես ուզում եմ, որ մարդիկ հավատան դրան: Սա այն աշխատանքն է, որի ժամանակ մարդու հետ ճամփորդում ես, նրա հետ հաց կիսում, դժվարություն և ուրախություն: Ես բոլորին շատ լավ եմ վերաբերվում, ուղղակի հիմնականում համերգից համերգ ենք հանդիպում: Թեև, իհարկե, կան մարդիկ, ումհետ ավելի մտերիմ եմ, հաճախ միասին ճաշում ենք, հյուրընկալվում միմյանց. պարզ, մարդկային ընկերություն ենք անում:
- Իսկ անվանական կնշե՞ս` հայտնիներից ովքե՞ր են «կիսում» քո տեսակը:
- Արման Հովհաննիսյանն ու Հայկոն: Նրանց հետ շատ մտերիմ եմ: