▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ են հորդորել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարները Բաքվից

«Իրավունք» թերթը գրում է. «Ասում են՝ Բաքվի գերության մեջ գտնվող Արցախի ռազմաքաղաքական էլիտայի ներկայացուցիչներից երկուսը նախօրեին կապ են հաստատել հարազատների հետ՝ մեկ անգամ եւս հորդորել զերծ մնալ իրենց անուններն ավելորդ տեղը բարձրաձայնելուց:  Նրանք հասկացրել են, որ այդկերպ էլ ավելի վատ վիճակի մեջ են իրենց այնտեղ դնում:

Մասնավորապես, ըստ մեր աղբյուրի, նախկին նախագահներից մեկն էլ շատ հստակ ցուցում է տվել հարազատներին, որպեսզի որեւէ ակցիայի չմասնակցեն եւ թույլ չտան իրենց լուսանկարներով ակցիաներ իրականացնել»:

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Մամուլ далее