Ազգային ժողովի «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանն արտահերթ խորհրդարանական ընտրությունները սխալ երևույթ որակեց և պնդեց, որ, եթե, այնուամենայնիվ, արտահերթ ընտրություններ անցկացվեն, իրենք կմասնակցեն:

Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստի ավարտից հետ լրագրողների հետ զրույցում ասաց Գալուստ Սահակյանը՝ նշելով, որ այսօր ԳՄ նիստի ժամանակ հատուկ արտահերթ ԱԺ ընտրությունների հարցը չի քննարկվել: «Ինչ-որ չափով քննարկեցինք, բայց կուսակցությունն այդ հարցով որոշում չի կայացրել»,-ասաց նա:
Ի՞նչ է մտածում Սերժ Սարգյա՞նն արտահերթ խորհրադրանական ընտրությունների մասին հարցին, Սահակյանը պատասխանեց, որ իրենք այդ հարցը չեն քննարկել։
Հարցին, արդյոք Սերժ Սարգսյանը վերադարձել է ակտիվ քաղաքականություն, պատասխանեց. «Սերժ Սարգսյանը հիմա էլ ակտիվ քաղաքականության մեջ է»: Գալուստ Սահակյանը նաև նկշեց, որ եթե Ռոբերտ Քոչարյանը ակտիվ քաղաքականության մեջ մտնի և այնպիսի խնդիրներ առաջադրի, որը իրենց ծրագրին մոտ է, գուցե, համագործակցութուն սկսեն:
Լրագրողների հարցին՝ կցանկանա՞ք, որ վարչապետը հրաժարական տա, Սահակյանը պատասխանեց. «Իմ ցանկությունը հետեւյալն է, որ այնպիսի գործողություններ կատարվեն, որ մեր կառավարությունը զարգացում ապրի։ Այսօր կառավարությունում միայն Նիկոլ Փաշինյանն է, էլ ուրիշ մարդ չկա, ես չեմ կարող ասել՝ ինչպես կլինի հետագայում»։

Հարցին՝ արդյոք ՀՀԿ-ն չպետք է նախաձեռնի ԱԺ ինքնալուծարումը՝ հաշվի առնելով, որ «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածուն հավաքեց 81 տոկոս ձայն, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «ՀՀԿ-ն ինքը գիտի, ինչ կանի»:
Դիտարկմանն՝ ինչպես է ՀՀԿ-ն վերաբերում խորհրդարանի ինքնալուծարմանը, Գալուստ Սահակյանը պատասխանեց. «Ինքնալուծարումը նշանակում է պետության համար ամենավտանգավոր երևույթններից մեկը»:


