«Օրակարգում նման հարց չկա, մենք չենք քննարկել», այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հարցին՝ ԲՀԿ-ն հնարավո՞ր է համագործակցի Քոչարյանի հետ:
Գագիկ Ծառուկյանի խոսքով չի հանդիպել Ռոբերտ Քոչարյանին. «Ո՛չ զանգահարել եմ, ո՛չ հանդիպել»:
Հարցին՝ ինչո՞ւ եք խուսափում հանդիպել, պատասխանել է. «Բայց խի՞ եմ խուսափում, ինչի՞ց եք ենթադրում: Չի եղել, չենք զանգել, չենք ասել, կապ չկա, ինչի՞ մասին է խոսքը»:
Դիտարկմանը՝ ժամանակին Դուք սերտ համագործակցել եք նրա հետ, ձեր ուժը միշտ կապում էին նրա հետ հիմա ցանկություն չկա՞ նրա հետ աշխատելու՝ Ծառուկյանը պատասխանեց. «Եղբայր ջան, հիմա ում հետ պետք է՝ կապում են, որտեղ անհրաժեշտությունը կա: Մենք ի՞նչ կապ ունենք, ասենք թե, որ պետք է կապեն: Ամեն մարդ իրավունք ունի էսօր քաղաքական գործունեությամբ զբաղվելու: Էսօր օրը 2 հատ կուսակցություն է բացվում»:
Լրագրողներն ասացին, որ Քոչարյանը ժամանակին ձեզ աջակցել է բիզնեսի ծաղկեցման հարցերում՝ Ծառուկյանն արձագանքեց հետևյալ ձևով. «Ի՞նչ եք ասում, աղջիկ ջան, կարող ա ձեր բարեկամների՞ն ա աջակցել... Ինձ ոչ մեկը չի աջակցել»:


