▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչ եք դասատուի կեցվածք ընդունել. Ռուբիկ Հակոբյանը` ՀՀԿ-ականներին

Այսօր ԱԺ նիստի ժամանակ  պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը հանդես եկավ ելույթով.

«Հարգելի խորհրդարան, հռետորական հարցով եմ ուզում սկսել` դուք դժգո՞հ եք այս քննարկումից: Ինձ թվում է` բանակասիրության չեմպիոնատ է անցկացվում և առաջին տեղի հավակնություն ունեցողները էսպիսի բան ունեն` անզիջում են, անողոք են բոլոր քննադատությունների նկատմամբ: Ու՞մ եք ինչ բացատրում: Ես վստահ եմ` միանիշ կլինի կողմ չքվեարկող պատգամավորների թիվը, բայց ոչ թե նրա համար, որ դուք համոզում եք, այլ դուք ինքներդ ձեզ պետք է համոզեք: Դա շատ կարևոր է: Չեմ կասկածում որևէ մեկի բանակասիրությանը, բայց պետք է հասկանալ, որ ուժեղ բանակ ու զինվոր ունենալ, պետք է կարողանանք այն մեխանիզմները մշակել, որ բանակը զերծ կպահի է մտահոգությունից, որ այսօր կա: Ամենածանր պատիժը հասնում է հենց բանակում յուրացնողների նկատմամբ: Բանակում յուրացումը սրբապղծություն է: Ուզում ենք ուժեղ բանակ ունենալ, սակայն երևույթներ կան, որոնք խանգարում են դրա կայացմանը: Ինչ եք մի գլուխ դասատուի կեցվածք ընդունել ու քարոզում եք, որ բանակի մասին չի կարելի խոսել, ցեխ շպրտել: Ցանկության հետևից չընկնենք, չեմպիոնատում խաղեր չտանք, այլ մտածենք` ոնց անենք, որ բանակ ունենանք»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее