vivaronews.am-ը գրում է. Բրիտանական Sky Sports-ը Հենրիխ Մխիթարյանի մասին հոդված է հրապարակել, որում անդրադարձել է նաև հայ ֆուտբոլիստի՝ Դորտմունդի «Բորուսիայում» առաջին մրցաշրջանին:
Հոդվածում պատմվում է, որ երբ Մխիթարյանը նոր էր տեղափոխվել Դորտմունդ, Կլոպը նրան գրազ է առաջարկել: Եթե հայ կիսապաշտպանն իր առաջին 30 հարվածներով 7 գոլ խփեր, ապա մարզիչը նրան տալու էր 50 եվրո, իսկ եթե ոչ՝ ապա հակառակը:
Արդյունքում Մխիթարյանն ընդամենը 2 գոլ է խփել իր առաջին 30 հարվածներով ու պարտվել գրազը, իսկ մրցաշրջանն ավարտել է 70 հարվածով և 9 գոլով: SkySports-ի հեղինակը նշում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է համբերություն ունենա և ավելի երկար սպասի, որպեսզի հայ ֆուտբոլիստը կարողանա արդարացնել իր վրա կատարված մեծ ներդրումը: