«Ռեստարտ» ուսանողական շարժման ղեկավար Դավիթ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է մամուլի այն հրապարակմանը, ըստ որի՝ իրեն հեռացրել են համալսարանից՝ դասերից բացակայելու ու միջանկյալ քննությունները չհանձնելու պատճառով: Նա մասնավորապես գրել է.
«Ինձ համալսարանից չեն հեռացրել, այս հոդվածի վերնագիրը սուտ է և գրողը ու նրան նման տեղեկատվություն տվողը խաբում են:

Արդեն մոտ 2 ամիս է, ինչ ես իմ դիմումի համաձայն դուրս եմ եկել, դիմումն էլ իրենց փաստաթղթերում կա: Իմ համար կրթությունը ձևական պրոցես չէ, որ գնամ նստեմ ու ներկա ստանամ, ես պետք ա սիրեմ ինչը, որ սովորում եմ ու ինքը իմ համար լինի առաջնային»:
Տեսանյութը՝ Դավիթ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից


