|
Թարմացում․ Դատարանը 3 ամսով երկարացրեց Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի կալանքը։ «Էս պահից սկսած՝ հայտարարում եմ անժամկետ հացադուլ՝ էս խայտառակության շարունակականությունը դադարեցնելու պահանջով»,- հայտարարեց Սամսոնյանը: |
***
|
Դատական նիստի ժամանակ բանավեճ տեղի ունեցավ Նարեկ Սամսոնյանի և մեղադրող դատախազ Հայկ Ավետյանի միջև: Վերջինս անհարգալից որակեց Սամսոնյանի՝ «ինձ համար սովորական է, կարող է հիմա խոսեմ, Ավետյանին ասեն՝ նորից քրգործ հարուցի» արտահայտությունը: ««Ավետյանին ասեն, Ավետյանն անի» արտահայտությունն իմ անձի համար վիրավորական է, պատվարժա՛ն դատարան»,- նշեց դատախազը: Ի պատասխան՝ Սամսոնյանն արձագանքեց. «Ինձ համար էլ վիրավորական է՝ 2 ամիս հավայի տեղը նստելը»: |
Դիտեք նաև՝
«Իմնեմնիմի» գործով մեղադրող դատախազ Հայկ Ավետյանը միջնորդեց Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ ընտրված կալանքը երկարաձգել ևս 3 ամսով։
Հիմքերի մեջ նա նշեց վարույթի բնականոն ընթացքը խոչընդոտելու, վկայի վրա ազդելու ռիսկերի բարձր լինելը։ Նաև նշեց փախուստի ռիսկը` ընդգծելով, որ Վազգեն Սաղաթելյանը ՌԴ քաղաքացի է, և նրա` սահմանը հատելու հավանականությունն ավելի մեծ է։
Դիտեք նաև՝
Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի դեմ հարուցված քրեական գործով դատական առաջին նիստն է
Դատարանի բակում այս պահին հավաքվել են նրանց համախոհները։
Հավաքվածների ձեռքերում Նարեկի և Վազգենի նկարներն են «Ազատություն քաղբանտարկյալներին» գրությամբ։


