Կալավանի բնակիչ Ռոբերտ Ղուկասյանը, ով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից ստացել է առաջարկ՝ դառնալու նրա խորհրդականը, իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Հարգելիներս,
Այն ինչ կատարվեց երեկ շատ դժվար է ներկայացնել:

Վարչապետի այցը Կալավան կարող էի պատկերացնել և անկեղծ ասած սպասում էի, բայց այն, որ պարոն Վարչապետն այսպես կարձագանքեր գյուղի զարգացման կոնցեպցիային՝ իհարկե չէի սպասում: Մարդը զգում էր ամեն ինչ(հենց այստեղ ես շոկ ապրեցի) ու այնպիսի տպավորություն էր, որ ինքը կանգնած էր գյուղի զարգացման գաղափարի ակունքներում:
Ինձ համար մեծագույն պատիվ է ՀՀ Վարչապետից ստանալ նման առաջարկ ,որը հնարավորություն կտա Կալավանի փորձը տարածել Հայաստանի այլ բնակավայրերում:

Իմ կյանքի վերջին 7 տարիների աշխատանքն ամենաբարձր մակարդակով գնահատվեց:
Շնորհակալություն պարոն Նիկոլ Փաշինյան-ին մեծ վստահության համար, որը շատ պարտավորեցնող է: Ամբողջովին գիտակցում եմ ողջ պատասխանատվությունը, որն ունեմ և՛ազգիս, և՛ Վարչապետի առջև:
Անշուշտ, հանրության այսքան դրական արձագանքը քաջալերում և մեծ ուժ է տալիս:
Անչափ շնորհակալ եմ»:


