▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ հիմքով է աշխատանքից ազատվել Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի արդեն նախկին ղեկավարը

ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական պատգամավոր Էլինար Վարդանյանն այսօր Աժ-ում հարց ու պատասխանի ժամանակ անդրադարձավ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի արդեն նախկին ղեկավար Վահե Էլոյանի` աշխատանքից ազատվելու հարցին` նշելով, որ վերջինը պաշտոնից ազատվելու դիմում չի ներկայացրել.

«Ինչպե՞ս կարող է նախարարը կառավարությանը անհիմն որոշում ներկայացնել, ինչո՞վ բացատրել քաղծառայության անգործությունը»:

Պատգամավորի հնչեցած հարցերին պատասխանեց Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, ով և ասաց, որ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարը կներկայացնի կոնկրետ պատասխան:

Էլինար Վարդանյանը պահանջեց տարածել տեսագրություն, թե ինչ հիմքով են աշխատանքից  ազատել աշխատակազմի արդեն նախկին ղեկավարին:

Հիշեցնենք, որ կառավարության նախորդ նիստում նորանշանակ նախարար Յուրի Վարդանյանը կառավարությանը  խնդրեց որոշում ընդունել իր աշխատակազմի ղեկավարին աշխատանքից ազատելու մասին` ասելով, թե  Էլոյանն ինքն  է դիմում գրել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее