Արցախյան պատերազմում զոհված Ալբերտ Հովհաննիսյանի հայրը՝ Արտակ Հովհաննիսյանը, իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ալբերտ ջան, ինչ իմանայի, որ հինգ տարի հետո կյանքդ պետք է տայիր, որ մենք ապրենք, որ կդառնաիր պատերազմի խորհրդանիշ, որ աշխարհով մեկ նկարդ կպտտվի որպես հայի ուժեղ կերպար, որ քեզ հերոս կկոչեն հենց հայ ազգդ»։



