▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ի՞նչ կլինի, եթե Երևանն առաջարկի էդ բանակցությունները վարել պայմանական Երևանում»

Հեռուստամեկնաբան, լրագրող Դավիթ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

««ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ» ԱՌԱՋԱՐԿ ՈՒՆԵՄ
Մեկ Ստեփանակերտն է հրաժարվում բանակցությունների նստել Բաքվի հետ ասենք՝ հղում անելով, որ Ադրբեջանի տարածքում դա ընդունելի չէ, քանի որ ճնշումներ կլինեն: Մեկ՝ Բաքուն է հրաժարվում բանակցությունների նստել Ստեփանակերտի հետ Բրատիսլավայում՝ կարծես սպասարկելով ռուսական ցանկությունները ու մերժելով արևմտյան միջնորդությունը:
ԻՍԿ ԻՆՉ ԿԼԻՆԻ, եթե Երևանը առաջարկի էդ բանակցությունները վարել պայմանական Երևանում, Կապանում, Վարդենիսում: Էդ դեպքում․
1. հայկական կողմը կերաշխավորի արցախյան կողմի անվտանգությունը բանակցությունների ժամանակ
2. հանդես կգա որպես կառուցողական կողմ
3. կբավարարի միաժամանակ Վաշինգտոնի, Բրյուսելի ու Մոսկվայի պահանջը
4. կդառնա այսպես կոչված՝ երրորդ կողմ (ավտոմատ Արցախն էլ դարձնելով բանակցության կողմ)
5. արանքից դուրս կգան սեփական շահերը սպասարկող միջնորդները
6. Բաքուն դժվար գտնի պատրվակ՝ բանակցել Հայաստանում և այլն:
Գուցե դիվանագիտական առումով օգուտների ամբողջ ցանկը չեմ ներկայացնում, մասնագետ չեմ, կներեք, սակայն նաև սրա մինուսները չեմ կարող նշել, քանի որ չեմ գտնում: Չէ, եթե սրան նայենք «վայհայրենասիրության» տեսանկյունից՝ կգտնենք․
1. Արցախը որոշել եք հանձնել հենց Երևանում
2. մերժում եք միջազգային միջնորդությունը
3. տեղայնացնում եք հակամարտությունը, մինչդեռ այն պետք է միջազգայնացնել և այլն
Բայց ո՞վ է մեզ խանգարում նման առաջարկ անել: Ուղղակի առաջարկել: Բա որ «կպա՞վ»:
Հ․Գ․ խնդրում եմ դիվանագետներին արձագանքել, արդյո՞ք սա ռացիոնալ առաջարկ է, թե՞ ոչ: Վերջապես, գործող իշխանությունները պահանջում են երկխոսություն, միջազգային գործընկերները՝ ևս, Բաքուն էլ է ձև տալիս, թե կողմ է:
Հրավիրենք, թող գան՝ բանակցեն: Մեր Արցախցիները՝ մեր հովանու ու անվտանգության ներքո»:

Դիտեք նաև՝

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее