Վրաստանի նախագահը, հունվարի 21-ին , դիմելով ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի պատվիրակներին հայտարարել է, թե հպարտ է, որ իր նախագահության օրոք Վրաստանի եւ Հայաստանի միջեւ բարեկամությունը հասել է նոր մակարդակի:
-Ես բազմաթիվ անգամներ քննադատության եմ ենթարկվել հայոց պատմության, մշակույթի եւ հայ ազգի նկատմամբ իմ սիրո համար,- հայտարարել է Սահակաշվիլին ու ընդգծել է, որ մինչ հայ հարեւաններն այլ դաշինք են ընտրել, Վրաստանը շարունակում է ինտեգրվել ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին, որոնք պարզապես Վրաստանի գործընկերներ չեն, այլ ընտանիքներ են, որոնց անդամ է ցանկանում Վրաստանը դառնալ: