▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ի՞նչ նպատակներով է ՌԴ-ն որոշել Կապանում հյուպատոսություն բացել

Ի՞նչ նպատակներով է ՌԴ-ն որոշել Կապանում հյուպատոսություն բացել․ ըստ ԱԳ փոխնախարարի՝ պետք է հարցնել Ռուսաստանի դեսպանությանը։

Արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե ինչո՞ւ է որոշվել Սյունիքում կարճ ժամանակահատվածում Ռուսաստանի հյուպատոսություն բացել։ «Ընթացակարգերն ամբողջությամբ պահպանվելու են, մենք ողջունում ենք մեր միջազգային գործընկերների հետաքրքրությունը եւ ցանկությունը՝ Սյունիքում ունենալ դիվանագիտական ներկայացուցչություն՝ տեղում ավելի լավ ծանոթանալու համար իրավիճակին»,- ասաց նա։

Դիտարկմանը, որ Սյունիքում ռուսներ չեն ապրում, ինչո՞վ է բացատրվում հյուպատոսություն բացելու անհրաժեշտությունը, Կոստանյանը պատասխանեց, որ գլխավոր հյուպատոսությունն այլ գործառույթներ էլ ունի, բացի իրենց բնակիչներին սպասարկելուց։ «Եվ ես արդեն նշեցի, որ ընթացակարգերը պահպանվելու են»,- հավելեց նա։

Հարցին, թե Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու գործընթացում անվտանգային բաղադրիչ կա՞, Կոստանյանը պատասխանեց․ «Քննարկվում է հենց Կապանում գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը։ Թե ինչ ցանկություններով եւ նպատակներով է ՌԴ-ն հենց Կապանն ընտրել, ավելի ճիշտ կլինի հենց Ռուսաստանի դեսպանությանը հարցնել»։ Դիտարկմանը, որ կարծիքներ կան, դա «Սյունիքը պոկելու եւ թուրքերին տալու նպատակ ունի», Վահան Կոստանյանը պատասխանեց․ «Սյունիքի մարզը, ինչպես ՀՀ մնացած մարզերը ՀՀ սուվերեն մարզերն են։ Եվ ՀՀ-ն թույլ չի տալու որեւէ նման դեպք»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее