Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2017թ. հուլիսի 20-ի թիվ 861-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետը, համաձայն, Հսկիչ-դրամարկղային մեքենայի (մեկ հատի) իրացման գին էր սահմանվել 160000 դրամը:

Կառավարությունում բազմիցս տեղի ունեցած քննարկումների արդյունքում որոշվեց, որ նոր սերնդի ՀԴՄ-ների իրացման համար պետք է սահմանվի ավելի մատչելի գին: Ուստի, ս.թ. փետրվարի 5-ի ՊԵԿ նախագահի թիվ 67-Ա հրամանով հսկիչ-դրամարկղային մեքենայի (մեկ հատի) իրացման գինը սահմանվել է 60000 դրամ:
2019 թվականի հունվարի 1-ից նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաներով գործունեություն իրականացնելու պարտավորություն ունեցող և արդեն իսկ սարքը 160000 դրամով ձեռք բերած հարկ վճարողների համար կիրականացվի վերահաշվարկ:

ՊԵԿ-ը միաժամանակ տեղեկացնում է, որ հարկ վճարողները կարող են հսկիչ-դրամարկղային մեքենաների գինը վճարել ամբողջությամբ, միանվագ, կամ իրենց ցանկությամբ` ամսական համամասնությամբ 2 տարվա ընթացքում տարաժամկետ վճարումներով:
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ աշխատանքային հանդիպումը է ունեցել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ և հաշվի առնելով քաղաքացիների բողոքները՝ ՊԵԿ նախագահը որոշում կկայացնի:


