▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ թույլ չեն տալիս Քոչարյանի նկարով «Դե Ֆակտո»-ի շապիկը փակցնել վահանակներին. Մենուա Հարությունյան

Մենուա Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին ես Նիկոլի նկարը դրել էի «Դե Ֆակտո» ամսագրի շապիկին ու այդ շապիկը փակցրել Երևանի կենտրոնի գովազդային վահանակներին, իսկ այսօր երբ Նիկոլն ա իշխում ինձ թույլ չեն տալիս Ռոբերտ Քոչարյանի նկարով նույն «Դե Ֆակտո»-ի շապիկը փակցնել՝ Երևանում առկա վահանակների վրա ...

Նույն «Դե Ֆակտո» ամսագրի շապիկը, որի վրա այլ մարդ է փակցված, թույլ տալիս են վահանակներին տեղադրել, իսկ Նախագահ Քոչարյանի դեպքում թույլ չեն տալիս...

Սա է Նիկոլի ժողովրդավարության ու մամուլի ազատության մասին պատկերացումները...

Թե բա՝ ամենաժողովրդավարական... Դու շարքային բռնապետիկ ես Նիկոլ ու քո վերջը բռնապետերին բնորոշ ա լինելու...»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее