▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինձ զանգահարեց անձնավորություն, որը ներկայացավ որպես Անդրանիկ Քոչարյան, սպառնում էր հաշվեհարդարով. Կարեն Քոչարյան

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանին զանգահարել է մի քաղաքացի, որը ներկայացել է որպես ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյան եւ սպառնալիքներ հնչեցրել։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Կարեն Քոչարյանը։

«Հենց նոր ինձ զանգահարեց անծանոթ համարից ինչ-որ անձնավորություն, որը ներկայացավ որպես ԱԺ պատգամավոր Անդրանիկ Քոչարյան: Ֆեյսբուքյան իմ մի գրառման հետ կապված սպառնում էր հաշվեհարդարով եւ իրեն պահեց որպես վերջին փողոցային խուլիգան: Ես արդեն դիմել եմ Ոստիկանություն»,- գրել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее