▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինձ զանգել են դրսից, ասել՝ 10 օր համբերեք»

Արցախաբնակ ակտիվիստ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան եթերում անդրադառնալով Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին ու քաղաքական զարգացումներին՝ հայտարարել է. «Գրում եք՝ կորել եք, չկաք, բայց սա հաղորդաշար չէ, որ ամեն օր եթեր դուրս գանք: Դիվաններին նստած քննադատում եք, խորհուրդ եք տալիս. վեր կացեք՝ եկեք, մենք էլ ձեզ միանանք: Որ կոնկրետ բան լինի, դուրս եմ գալու եթեր, ասեմ: Կոնկրետ ինձ զանգել են դրսից, ասել են՝ խնդրում ենք 10 օր համբերեք, 10 օրվա մեջ փոփոխություններ եք տեսնելու: Էսօր օրինակ առաջին փոփոխությունն եղավ... Մինչև ամսի 20-ը շատ բաներ պարզ կլինի»:

Հիշեցնենք՝ արդեն 27 օր է՝ Ադրբեջանը փակ է պահում Արցախը Հայստանին կապող ճանապարհը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее