▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչերով են մեր տնաբույծ օլիգարխիկները փորձում ժողովրդի ուշադրությունը շեղել իրենց թալանից

Խորհրդային Միության դաժան փլուզման եւ այսօրվա Ռուսաստանի կողմից ճնշումների եւ այլ անհեթեթությունների պատճառը նույնն է: Սնանկության հասցնելով համայնավարության եւ սոցիալական արդարության գաղափարը, որը տասնամյակներով միավորում էր միլիոնավոր մարդկանց, "կոմերսանտների" վերածված նախկին "կոմիսարներն" ու կոմսոմոլ-ԿԳԲ-ականները փախել են հակառակ` կապիտալիստական ճամբար: Սակայն բնավորություն դառձած սուտն ու կեղծավորությունը ստիպում է այդ նենգափոխ եղածներին շարունակել ձեւանալ ու ստել: Ու եթե Ռուսաստանի խաբեբաները, իրենց դիզած միլիարդները Ամերիկայում պահելով` փնովում ու անիծում են նույն Ամերիկան, ձեւանալով "ուղափառ պատրիոտներ", ապա մեր տնաբույծ օլիգարխիկները իրենց թալանից փորձում են ժողովրդի ուշադրությունը շեղել մե`կ կեղծ "նժդեհությամբ", մե`կ "եկեղեցասիրությամբ", մե`կ "ռուսամետությամբ": Խորհրդային Միության ծաղրանկար հանդիսացող Մաքսային միությունը հենց այս ստերի, կեղծիքների ու ստորությունների պահեստն է, իր գերագույն պահեստապետով, փշալարերով, վարժեցված շներով ու ամեն մի "զոնայում" անխուսափելի գող-գողականներով: Հայաստանում այս օրերին անց են կացվում այս շքերթի առաջին փորձերը...


Տիգրան Խզմալյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее