▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինչի մասին խոսում է Հայաստանի իշխանությունն՝ իրականում սուտ է». Գեղամ Մանուկյան

Այն ինչի մասին խոսում է Հայաստանի իշխանությունը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին, այն իբր համաձայնությունները, որ Անկարայում կայացել են Արարար Միրզոյանի եւ Չավուշօղլուի միջեւ, իրականում սուտ են:

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ.

Այն ինչի մասին խոսում է Հայաստանի իշխանությունը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման մասին, այն իբր համաձայնությունները, որ Անկարայում կայացել են Արարար Միրզոյանի եւ Չավուշօղլուի միջեւ, իրականում ՍՈՒՏ են։ Վաղուց արդեն մշակված ծրագիր է։ Մինչ 44-օրյա պատերազմն արդեն այս ամենը մշակված, ծրագրված, պատրաստված է եղել։

Ամբողջական բացահայտումն արդեն կանեմ ուրբաթ՝ Ազգային ժողովում։ «Հայաստան» խմբակցության դալիճում, ուրբաթ, ժամը 12-ին հրատապ բրիֆինգ։ Փաստերով, փաստաթղթերով, հղումներով ու թվերով։ Ազգադավները չեն հաջողելու։

ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂԹԵԼՈՒ Է։ ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԱՐՑԱԽԸ ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆ»,- գրել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее