▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչից է կախված ղարաբաղյան հակամարտության կարգավորումը՝ ըստ Ջեյմս Ուորլիքի

Ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը կախված է կողմերի քաղաքական կամքից։  Այդ մասին երեքշաբթի օրը «ՌԻԱ Նովոստի» գործակալությանն ասել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Նրա խոսքով՝ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպումները խթան են հաղորդել հակամարտության համապարփակ կարգավորման բանակցային գործընթացին։ «Կարեւոր է այն, որ նախագահները նորից հաստատել են խաղաղ լուծմանը հավատարիմ մնալու պատրաստակամությունը՝ շփման գծում հարաբերական կայունության պահպանմամբ։ Բացի այդ, ակտիվորեն քննարկվում են առաջարկները, որոնք կարող էին վերականգնել կողմերի միջեւ խաղաղությունը։

«Մենք պահպանում ենք լավատեսությունը եւ հավատում ենք, որ այս տարի համանախագահները բարձրաստիճան պաշտոնյաների աջակցությամբ կշարունակեն իրենց աշխատանքը հակամարտության կարգավորման մեջ առաջընթաց գրանցելու հարցում։ Արդյունքում հակամարտության վերջնական եւ խաղաղ լուծումը կախված է 2 կողմերի քաղաքական կամքից»,– ասել է Ուորլիքը։

Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումը կայացել է Սանկտ Պետերբուրգում, հունիսի 20-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ: Ավելի վաղ Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը հանդիպել են մայիսի 16-ին Վիեննայում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее