▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչի՞ց են դժգոհում.ԱԺ փոխխոսնակը՝ Ընտրական նոր օրենսգրքի մասին

ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը պնդում է՝  Ընտրական օրենսգրքի նպատակը ո՛չ վերարտադրությունն է, ո՛չ էլ ձևական փոփոխությունը.

«Յուրաքանչյուր քաղաքացի պետք է վստահ լինի, որ իր ձայնը չեն գողանալու, իր փոխարեն չեն քվեարկելու: Դրա համար մենք ունենք քաղաքական կամք՝  ներկայացնել այնպիսի Ընտրական օրենսգիրք, որը  հնարավորություն կտա ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու վստահել նրան, ինչ հայտարարվում է: Մենք ուզում ենք մեկընդմիշտ լուծել այս խնդիրը»-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Էդուարդ Շարմազանովը:

Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ է ԸՕ նախագիծը Վենետիկի հանձնաժողով ուղարկվել առանց քաղաքական ուժերի հետ համաձայնեցնելու, հասարակությանը ներկայացնելու, ՀՀԿ մամուլի քարտուղարը նշեց.  

«Ինչի՞ց են դժգոհում, Ընտրական օրենսգրքի նախնական տարբերակն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, իսկ  հիմնական քննարկումները տեղի են ունենալու ԱԺ-ում: Մենք լսելու ենք թե՛ հանրության, թե՛ ընդդիմության բոլոր առաջարկները: Մեր խնդիրն է՝ ունենալ ավելի ժողովրդավարական ընտրական օրենսգիրք:  ԸՕ վերջնական տարբերակը կձևավորվի քաղաքական ուժերի միջև քննարկումների արդյունքում»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее