168.am-ը գրում է, որ ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ է նշանակում Ռոբերտ Քոչարյան-Տիգրան Սարգսյան «փոխհրաձգությունը», հայտարարել է. «Մենք ինտրիգներով չպետք է զբաղվենք, քաղաքական ցանկացած ենթատեքստ այդ առումով ինձ հետաքրքիր չէ»:
Բագրատյանի խոսքով, էականը երկրի վիճակն է, որը պարզապես խայտառակ է. «Միևնույն ճամբարում գտնվող Տիգրան Սարգսյանի օրոք վիճակն այնքան է վատացել, իսկ վերջինս էլ այդ վատացումը փորձել է պայմանավորել 10 տարի առաջ եղած շինարարության հետ, որի քավորն, ի դեպ, հենց ՏիգրանՍարգսյանն է եղել (ամբողջ շինարարությունն իրականացվել է բանկային վարկերի հաշվին), և դա առաջացրել է Քոչարյանի բնական ու հասկանալի զայրույթը»:
Շարունակությունը` սկզբնաղբյուր կայքում