2012-ին Հայաստանը հրաժարվեց մասնակցել Բաքվում տեղի ունեցած Եվրատեսիլ երգի մրցույթին, պատճառաբանելով, որ մասնակցության հայտ ներկայացնելուց օրեր անց Ադրբեջանի նախագահն հայտարարել է,թե աշխարհի բոլոր հայերը իրենց թշնամիներն են: Իսկ ի՞նչ փոխվեց այս երկու տարվա ընթացքում. հայերը դարձան ադրբեջանցիների բարեկամնե՞րը, հիմա Բաքվում հայերի համար ավելի՞ անվտանգ է, թե՞ իրենք էլ հայ զինվորի վրա չեն կրակում, հայկական ուղղաթիռը չխոցեցին ու հենց երեկ երկու հայ զինվոր սպանեցին:
Ինչո՞ ւ են մերոնք որոշել մասնակցել Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին: Մասնակցել զուտ նրա համար, որ Բաքվում Ջուլֆալաքյանը կամ Ալեքսանյանը չեմպիոն դառնան ու մեր երկրի օրհներգը հնչեցնե՞ն: Ում է պետք դա, եթե արվելու է մարզիկներին վտանգի ենթարկելու ու հայի ինքնասիրության հաշվին: