▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ Ասադը ճանաչեց Մեծ եղեռնը

 

Անցյալ շաբաթ France Presse գործակալությանը տված իր ծավալուն հարցազրույցում «Սիրիայում տիրող ողբերգական իրավիճակի մասին, Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը չգիտես, թե ինչու հիշել է Մեծ եղեռնը:

Ասադը զուգահեռներ է տարել 1915 թվականի Հայոց ցեղասպանության և օտարերկրյա գրոհայինների կողմից Սիրիայում կատարվող քաղաքացիների դաժան սպանությունների հետ: Ինչու՞ հենց հիմա, ինչու՞ կրկին մեր ցեղասպանությունը: Ասադը նոր գի՞րք կարդաց և պատմությանը ծանոթացավ, թե՞ խիղճը տանջեց և որոշեց բարեկամ Հայաստանին իր բարոյական աջակցությունը ցուցաբերել: Իհարկե ոչ: Պատճառները պետք է փնտրել միանգամայն այլ հարթության վրա:

Ո՞վ այսօր չգիտի, որ Թուրքիան մեծապես նպաստել է նախագահ Ասադին տապալելու միջազգային հանրության օրեցօր մեծացող ջանքերին՝ ուղարկելով զինամթերք և ապահովելով ծայրահեղ իսլամիստների ներթափանցումը Սիրիա: Նպաստելը դեռ մեղմ է ասած:

Թուրքիան այս հարցում առանցքային դերակատար է: Սրա մասին բազմից ասել է, թե հենց Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը, թե´ հենց վերջերս այդ երկրի արտգործնախարար Վալիդ Մուալեմը Շվեյցարիայի Մոնտրե քաղաքում շարունակվող «Ժնև-2» համաժողովի շրջանակներում` մեղադրելով Թուրքիային դավաճանության մեջ:

Մինչ Արաբական գարնան սկիզբը կամ էլ Սիրայում ծագած ժգնաժամը, Ասադը նույնիսկ Հայոց ցեղասպանության մասին գրքերի վաճառքն էր ագելում էլ ուր մնաց ճանաչեր 20-րդ դարի մարդկության մեծագույն ողբերգություններից մեկը: 

Տվյալ շարքը կարելի է շարունակել, բայց չեմ կարծում, որ դա ինչ-որ բան կփոխի: Կարծում եմ հստակ է, որ այդ դեպքում ինչպես նաև շատ այլ դեպքերում առաջնային է երկրների պետական կամ քաղաքական շահերը:

Ցավալի է, որ մեզանից շատերը նման լուրերը ընդունում են մեծ ոգևորությամբ և միամտաբար կարծում են, որ նման քայլերն արվում են արդարության վերահաստատման, կամ էլ մեր ցավը կիսլեու նկատառումներով: վստահեցնում եմ Ձեզ, որ բրիտանացի ամենահայտնի պետական գործիչներից մեկի` Լորդ Փալմերստոնի արած արտահայտության գաղափարը, որն արվել է ավելի քան երկու հարյուր տարի առաջ, մնում է արդիական առ այսօր և բնավ ոչ միայն Միացյալ թագավորության համար: 

Հ.Գ. Չկան հավերժական թշնամիներ և բարեկամներ, այլ կան հավերժական շահեր:

Վազգեն Ղազարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее