▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ ավանակ և զուգարանի թուղթ` Մանվել Բադեյանին. Մեկնաբանում է Բորիս Մուրազին

ԱԺ ՀԿԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանն այսօր խորհրդարանում բորբոքվել է լրագրողներից մեկի այն հարցից, թե արդյո՞ք նորմալ է, որ օրենք է խախտվում և հայկական հեռուստատեսությամբ  ռուսերեն  լեզվով  խաղ է ցուցադրվում:

«Արա, իսկականի՞ց էդքան անմակարդակ եք, որ ըտենց եք մտածում: Որ  փողոցում կանգնած մի եզդի էդ հարցը տար, կզարմանայի, բայց դուք իսկականից ըտենց ե՞ք մտածում»,- լրագրողներին ասել է  Բադեյանը:

«Սինջար» եզդիների ազգային միավորում ՀԿ-ի խորհրդի նախագահ Բորիս Մուրազին ASEKOSE.am-ի թղթակցի հետ զրույցում խոսելով հնչած արտահայտության մասին` ասաց.

«Ազգային փոքրամասնությունների կենտրոնում  այսօր եզդի երիտասարդների համաժողովն էր, որը Հայաստանում առաջին անգամ էր անցկացվում,  ժողովի ավարտին տեղեկացա, որ նման բան  է ասվել: Որոշ կայքեր անգամ արդեն հրապարակել էին, որ Բադեյանն իր խոսքում  վիրավորական արտահայտություն է թույլ տվել եզդի ժողովրդի հասցեին: Որոշեցինք խորհրդարանի մուտքի մոտ բողոքի ձայն բարձրացնել և հասկացնե, որ նա պետական գործիչ է, ոչ թե փողոցում կանգնած անձնավորություն, որ կարող է խելքին փչածը արտահայտել: Գնացինք ԱԺ` տանելով մեր կողմից նկարված ավանակ և զուգարանի թուղթ»:

Հարցին, թե ինչո՞ւ ավանակ և զուգարանի թուղթ, Բորիս Մուրազին պատասխանեց.

«Ավանակը շատ համառ և  աշխատասեր կենդանի է և ավելորդ տեղը չի խոսում, պարզապես իր գործն է անում: Հիմա, եթե այդ պատգամավորի գործը ԱԺ-ում կոճակ սեղմելն է, թող համառորեն զբաղվի իր գործով: Իսկ զուգարանի թղթի իմաստը այն է, քանի որ մեր ազգի հասցեին  վիրավորական արտահայտություն թույլ տվողը չի կարող խոսել, նա ուղղակի մարմնի այդ  հատվածով ուղղակի ձայներ է հանել, իսկ հիգիենայի կանոններից ելնելով` նման դեպքերում զուգարանի թուղթ են օգտագործում»:

Ինչ վերաբերում է Էթիկայի հանձնաժողով դիմելու որոշմանը, ապա  «Սինջար» եզդիների ազգային միավորում ՀԿ-ի խորհրդի նախագահը պատասխանեց, որ կդիմեն անպայման, չնայած հույսեր չեն կապում.

«Մեծամասնությունը հանրապետական են, դժվար թե որևէ քայլ ձեռնարկեն, չնայած կարծում եմ, որ ՀՀԿ-ում էլ կան մարդիկ, ովքեր կգտնեն, որ իրենց գործընկերը ճիշտ քայլ չի  կատարել: Նա թույլ է տվել սխալ` մի ամբողջ ժողովրդի հասցեին, ովքեր ՀՀ քաղաքացիներ են` ծառայել և ծառայում են այս երկրին»:

Անի Կարապետյան

Լուսանկարը՝ 7or.am

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее