▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ է ԵՄ-ն կոչ անում վերադարձնել 57 հայ գերիների, եթե նրանց թիվն իրականում ավելի մեծ է. Աշոտյան

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․

«Ինչու՞ է ԵՄ-ն կոչ անում վերադարձնել 57 հայ գերիների, եթե նրանց թիվն իրականում ավելի մեծ է։

Լավ է, որ ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանին անհապաղ վերադարձնել ևս 57 հայ զինծառայողի:

Վատ է, որ ԵՄ-ն կոնկրետ թիվ է նշում, այն դեպքում, երբ Հայաստանում այդ թվի մասին իրականում շատ ավելի մեծ տվյալներ կան նույն ՄԻՊ-ի, իրավապաշտպանների կամ Դավիթ Շահնազարյանի աղբյուրներով:

Շատ վատ է, որ Հայաստանը չի կարողացել ԵՄ-ին ներկայացնել իրերի իրական պատկերը, և ԵՄ-ն, ըստ ամենայնի, առաջնորդվում է ադրբեջանական աղբյուրներով»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее