▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ է ֆիքսվում ցածր ընտրական ակտիվություն. Աշոտյանը չի ուզում հավատալ վարչապետի բացատրությանը

Չեմ ուզում հավատալ, որ վարչապետը ընտրությունների ցածր մասնակցությունը բացատրում է նախկինում գազելներով մարդ բերելու պրոցեսով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը:

 

 

 

 

«Մի՞թե այդ չարաբաստիկ գազելները ավելի ազդեցիկ գործոն են, քան հեղափոխական էյֆորիան, վարչապետի անձնական PR-ը եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու խոստումը։

Փաստորեն, արհեստական քաղաքական օրակարգի շուրջ մարդկային մոբիլիզացիան վտանգված է», - ասված է նրա գրառման մեջ։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձել էր Երեւանի ընտրություններում ընտրողների ակտիվության թուլացմանը՝ նշելով, որ այս ընտրություններին ընտրողներին գազելներով, ավտոբուսներով տեղամաս բերել չկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее