▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ է Հայաստանում ժողովրդի քրտինքով արտադրվող էլեկտրաԷներգիան այդ նույն ժողովրդին ավելի թանկ վաճառվում

Տեսնես այդ ո՞ր տնտեսագիտական հաշվարկով է հիմնավորումը, որ էլեկտրաէներգիան պետք է դառնար 38 դրամ 1 կվտ/ժ: Գազը ՀՀ-ում թանկացել է մոտ 18 տոկոսով, էլեկտրաէներգիան՝ 26,6 տոկոսով, այն դեպքում, երբ էլեկտրաէներգիայի գնի մեջ գազի մասնաբաժինը կազմում է դրա 1/3-ը: Մեր սուպերօլիգարխների պես տնտեսագիտական մտքի տիտան կամ չինովնիկների պես տնտեսագիտության քերթողահայր (քերթողն այս դեպքում բառի բուն իմաստով) պետք չի լինել հասկանալու համար, որ Էլեկտրաէներգիան պետք է թանկանար այդ 26,6 տոկոսի 1/3-ի չափով, այսինքն՝ մոտ 6 տոկոսով՝ կազմելով մոտ 32 դրամ: Մեկ էլ տեսնես ինչու՞ է Հայաստանում հայ ժողովրդի քրտինքով ու առողջության հաշվին արտադրվող էլեկտրաԷներգիան այդ նույն ժողովրդին ավելի թանկ վաճառվում, քան վրաց ժողովրդին: Հա, հիշեցի, ասում էին մեր ստրատեգիական դրանիկն է, ուրեմն կարելի է: Իմիջիայլոց, այդ ստրատեգիական դրանիկի մասնակցությամբ նաև մենք դուրս մնացինք տարածաշրջանային բոլոր կոմունիկացիոն ծրագրերից:

Արման Սահակյանի գրառումը

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее