▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ է կանանց հարցերով խորհուրդը տղամարդ ղեկավարում. Բաթոյանի մեկնաբանությունը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մարդիկ մի քանի օր է գրում են, այսօր էլ ԶԼՄ-ները հարցրին՝ ինչո՞ւ է կանանց հարցերով խորհուրդը տղամարդ ղեկավարում, այսինքն՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։ Իհարկե, այս հարցադրումը ավելի տրամաբանական կլիներ, եթե մեր փոխվարչապետերից մեկը կին լիներ։ Բայց քանի որ այս խորհուրդը ազգային մեխանիզմ է և ուղղված է երկրի մակարդակով կանանց և տղամարդկանց հավասարության ապահովման քաղաքականությունը քննարկելուն, ապա ցանկալի է՝ երկրի ղեկավարների մակարդակով իրականացնել համակարգումը։
Եվ չնայած նրան, որ այս հարցը հիմնականում որպես քննադատություն է հնչում, ինձ դուր է գալիս հարցադրումը, որովհետև այդպիսով մենք ևս մեկ անգամ կարևորում ենք կանանց դերն ու մասնակցությունը։ Ես, անկեղծորեն, կցանկայի, որ կառավարման այդ մակարդակում կանայք լինեին, և անշուշտ, կգա նաև այդ ժամանակը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее