Արդեն տեղեկացրել ենք, որ «Ավիակոմպանիա Արմենիա» ընկերության՝ Երևան-Մոսկվա չվերթն իրականացնող Boeing 737-500 EK օդանավը հարկադիր վայրէջք է կատարելԴոնի Ռոստովի «Պլատով» օդանավակայանում:
ТАСС գործակալությունը փոխանցում է, որ հարկադիր վայրէջքի պատճառը տեխնիկական խնդիրներն են եղել:

Օդանավակայանի ներկայացուցչի խոսքով՝ ավիաընկերությունը պահուստային ինքնաթիռ է ուղարկել ուղևորների հետևից, որն արդեն ուղևորվել է Մոսկվա:


