Սյունիքի մարզում գտնվող Շաքիի ջրվեժից սև ջուր է հոսում: Սոցցանցերում օգտատերերը մեծ աղմուկ են բարձրացրել՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից պահանջելով պարզաբանում, թե արդյոք այդ հանգամանքն ինչի հետ է կապված։
Վերոնշյալ գերատեսչությունը պարզաբանում է ներկայացրել՝ տեղեկացնելով հետևյալը․ «Շաքիի ջրվեժի «սևանալու» կապակցությամբ մտահոգվելու կարիք չկա, ջրի գույնի փոփոխությունը պայմանավորված է ջրվեժի ավազանում կատարվող ամենամյա մաքրման աշխատանքներով:
Տարին մեկ անգամ Շաքիի ջրվեժի վերևում գտնվող ավազանի մաքրման աշխատանքներ են կատարվում, և ավազանի հատակին կուտակված տիղմը և նստվածքները մաքրվում են ու ջրի հետ հոսում: Դրա հետ կապված ջուրը որոշ ժամանակ նման գույն է ստացել»,- ասվում է պարզաբանման մեջ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet