▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ են ԱԺ միջանցքում վիճել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները

ԱԺ միջանցքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Հակոբ Սիմիդյանն ու Վարդան Աթաբեկյանը վիճել էին: Սիմիդյանը պարզաբանել էր, որ աշխատանքային հարցի շուրջ է եղել վեճի թեման, սակայն քիչ առաջ Վարդան Աթաբեկյանը այլ պարզաբանում տվեց:

Հարցին՝ ի՞նչ վիճաբանություն էր, գուցե պարզաբանեք, որ երեւակայության գիրկը չընկնենք՝ Աթաբեկյանը պատասխանեց. «Անձնական»:

Զարմանքին, որ ո՞նց, ԱԺ-ում անձնական հաշիվնե՞ր եք մաքրում, ԱԺ-ն անձնական հաշիվների տեղ չի՝ պատգամավորը պատասխանեց. «Հա՞, որտե՞ղ է էդ գրած»:

Նրա խոսքով՝ իրենց վեճը ԱԺ-ում քննարկվող հարցի հետ կապ չուներ: Մենք ճշտեցինք՝ նույնասեռականների հետ բացարձակ կապ չունե՞ր ձեր վիճաբանությունը՝ Աթաբեկյանը պատասխանեց. «Չէ, չուներ»:

Իսկ թե ինչո՞ւ եւ ինչի՞ց այդպես բռնկվեցին ու նիստերի դահլիճից դուրս եկան՝ նա չպարզաբանեց, ասաց՝ «հետո» ու մտավ դահլիճ:

 

Դիտեք նաև՝ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее