▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ են անընդհատ ազատամարտիկների ձերբակալում

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը դեռևս վաղ է համարում 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցը քննարկելը, քանի որ իրենք դեռևս կեղծված սահմանադրական ընտրությունների հարցն են փորձում լուծել.

«Մենք տեսնում ենք, որ ընտրակաշառք առաջարկած անձին ազատ են արձակում դատարանից, այսինքն՝ ուզում է 6 չէ, 16 սուպեր ռեմբո ունենաս տեղամասերում, տեղի ունեցած անօրինականություններն արդար դատաքննության ընթացք չեն ունենալու, ուստի եկել ենք եզրակացության, որ ընտրական գործընթացով ՀՀ-ում փոփոխություններ հնարավոր չեն»,-նշեց Արմեն Մարտիրոսյանը:

«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահն անդրադարձավ նաև հայտնաբերված և ձերբակալված զինված խմբի անդամներին՝ նկատելով.

«Անընդհատ ազատամարտիկների են ձերբակալում, ուստի ակնհայտ է, որ ՀՀ-ում այդ թվաքանակով ահաբեկիչներ չեն կարող լինել, այն էլ՝ ազատամարտիկների շրջանում: Ուրեմն՝ կամ իշխանությունը իշխանություն չէ, քաղաքացիներին այլ ճանապարհ չի թողել, կամ սա քաղաքական հակառակորդներին, տարբեր խմբերին չեզոքացնելու միջոց է»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее