Երեկ կայծակի պես տարածվեց լուրը, թե Հայաստանն առաջին անգամ մասնակցելու է Miss Star International տրանսգենդերների գեղեցկության մրցույթին, որտեղ երկիրը ներկայացնելու է սեռափոխված անձ Դիանա Ղզրոյանը: «Հրապարակ»-ն ուշագրավ փաստեր է գտել տրանսգենդեր Դիանայի ինստագրամյան էջն ուսումնասիրելով։ Պարզվում է՝ տրանսգենդեր համայնքի ներկայացուցիչն իր ընկերուհիների հետ հաճախ է այցելում Թուրքիա, մասնավորապես՝ Ստամբուլ և թուրքական ծովային հանգստավայր Անթալիա։ Դիանա Ղզրոյանի էջը ողողված է Թուրքիայից արված տեսանյութերով ու լուսանկարներով։ Դիանան Թուրքիայում տժժում է իր ընկերուհու՝ Էլլա անունով տրանսգենդերի ու հայ հանրությանը 2018 թվականի իշխանափոխությունից հետո հայտնի դարձած տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի հետ, որի ծննդյան տարեդարձը թուրքական ակումբներից մեկում են նշել։ |
Ինչու՞ են հայ տրանսգենդերները Թուրքիա մեկնում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet