▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչու՞ են ՀՀԿ 4 պատգամավորներ հանդիպել Դավիթ Տոնոյանի հետ

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բեքարյանը, Միհրան Հակոբյանը, Սամվել Ֆարմանյանը և Արման Սաղաթելյանն այսօր հանդիպել են Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանին, նրան ներկայացրել առաջնագծի տեղեկատվական արագ արձագանքման համակարգի ստեղծման գաղափար- առաջարկների փաթեթ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է պատգամավոր Կարեն Բեքարյանը:

 

 

 

 

 

 

 

«Համաձայն պայմանավորվածության, այսօր Միհրան Հակոբյանի, Սամվել Ֆարմանյանի և Արման Սաղաթելյանի հետ միասին հանդիպեցինք պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ:

Ներկայացրեցինք առաջնագծի տեղեկատվական արագ արձագանքման համակարգի ստեղծման մեր գաղափար- առաջարկների փաթեթը, նաև որքանով հնարավոր է, փորձեցինք տեղեկանալ նախարարի դիտարկումներին` ՀՀ-Ադրբեջան և Արցախ-Ադրբեջան սահմաններում տիրող իրավիճակի, առաջնագծում իրականացվող ծրագրերի և դրանց շարունակականության վերաբերյալ:

 

 

 

 

 

 

 

Իհարկե, կարևորում ենք հանդիպումը, շնորհակալ ենք նախարարին պատրաստակամության և մեր հանդիպման նախաձեռնությանն արագ արձագանքելու համար: Հուսով ենք, որ հանդիպումը փոխադարձ հետաքրքիր էր, օգտակար և արդյունավետ, ի դեպ` ոչ միայն կարճաժամկետ հեռանկարի իմաստով»,- գրել է պատգամավորը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее