«Ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրները երեկ «Առավոտին» փոխանցեցին, որ ոստիկանության հանցագործության դեմ պայքարի 6-րդ վարչության աշխատակիցները մանրակրկիտ խուզարկել են Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առանձնատունը: Մեծ թվով ոստիկաններ լցվել են Սլաբոդկա թաղամաս, որտեղ ապրում է նախկին քաղաքապետը:
Վերջիններս մոտ կես ժամ այնտեղ մանրակրկիտ խուզարկում են անցկացրել: Իսկ թե Վարդան Ղուկասյանն ինչու է շարժել ոստիկանների հետաքրքությունը, ոստիկանության հասարակայնության եւ լրատվության վարչության հետ երեկ կապ հաստատել չհաջողվեց»:
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Առավոտ». թերթի այսօրվա համարում: