▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ինչո՞ւ եք էդքան վախեցած». «Դպրոցական հանդեսում չեք». բանավեճ Քոչարյանի ու Փաշինյանի միջև

Ազգային ժողովում ընդդիմադիր պատգամավոր Լևոն Քոչարյանը հարց հղեց վարչապետ Փաշինյանին. «Լսեցինք ձեր կողմից կիրթ ու կառուցողական որակում ստացած Ալիևի խայտառակ ագրեսիվ ելույթը: Լսեցինք նաև ձեր խեղճուկրակ պատասխանը: Ինչո՞ւ եք էդքան վախեցած: Արձանագրել բառը շատ եք սիրում: Արձանագրում եք, որ ձեր բոլոր առաջարկներն Ալիևը մերժում է: Հիմա էլ առաջարկում եք սպառազինությունների փոխադարձ վերահսկում: Անկեղծ ասեք` միամի՞տ եք, թե ուրիշ բան: Ալիևը թույլ է՞ տալու քեզ վերահսկել իր սպառազինությունը: Թե՞ սա էլ է միակողմանի զիջում լինելու: Չե՞ք տեսնում, որ կեղծ խաղաղությունը ձախողված օրակարգ է ինքդ էլ ես ձախողված»:

Սա հունից հանեց դահլիճի ՔՊ-ականներին, նրանք աղմուկ բարձրացրին, իսկ Ալեն Սիմոնյանը պահանջեց կոռեկտ լինել «Հայաստանի միակ ընտրված ղեկավարի հանդեպ»:

Փաշինյանը, ի պատասխան, խորհուրդ տվեց այդ նույն ասածը հանգավորել, որ 4-րդ դասարանի պատշաճ ոտանավոր դառնա ու ավելի շատ դիտումներ ապահովի: «Դուք դպրոցական հանդեսում չեք»,- նկատեց Փաշինյանը:

Թարմացված․ «Ազգային ժողովում պետք է կարողանալ պատշաճ պահել իրեն, հակառակ դեպքում առիթներ կունենաք վերհիշելու, թե որտեղ եք գտնվում: Սա ես ձեզ հորդորում եմ, հույս ունեմ` այս հորդորը կրկնելու առիթ չեք տա»,- Ազգային ժողովում, խուսափելով ուղիղ պատասխանել պատգամավոր Լևոն Քոչարյանի հարցին, սպառնաց Փաշինյանը:

«Էստեղ մե՛նք ձեզ կարանք հորդորենք, որ որպես երկրի ղեկավար` հազարավոր մարդկանց զովելու ու մի ամբողջ հայրենիք կորցնելու պատասխանատու` ԱԺ-ում մանկական բաներով չզբաղվեք ու ինձ չհորդորեք: Ես հստակ ձևակերպել եմ իմ ասելիքը` թշնամի երկրի առաջնորդը խոսում է ինչ-որ բաներից, որին շատ թույլ, խղճուկ պատասխան է լինում ու ինչ-որ անհասկանալի առաջարկ»:

Փաշինյանը կրկին խուսափեց պատասխանել Լևոն Քոչարյանի հարցին, այլ միայն հեգնեց, թե իր առաջարկը տեղ հասավ Քոչարյանը հարցի երկրորդ մասում զգալիորեն կոռեկտ էր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее