168.am-ի փոխանցմամբ Երևանում շաբաթ օրը տեղի ունեցած զանգվածային հոսանքազրկմանն անդրադառնալով՝ ԱԺ ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը 2014թ.-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանից հետարքրքվել է, թե Իրանի հետ կապված վերջին վթարը ինչի՞ հետևանքն էր, որի արդյունքում հանրապետության մեծ մասը հոսանքազրկվել էր։ Արմեն Մովսիսյանը պարզաբանել է. «Շաբաթ օրը 10.24 րոպեին Հայաստանի էներգահամակագը մեկուսացվեց Իրանի համակարգից. մինչև այդ գտնվում էինք զուգահեռ աշխատանքի մեջ»:
Նախարարը նշել է, թե Իրանի հետ Հայաստանը բավական մեծ քանակությամբ էլեկտրաէնէրգիայի փոխհոսքեր ունի, որոնց արդյունքում հնարավոր է լինում ավելի էժան էկելտրաէներգիա արտադրող կայանների հզորությունը օգտագործել:
Մեկուսացված իրավիճակում ռեժիմային խնդիրները թույլ չեն տալիս, որ ատոմակայանի միջոցով 1.7-1.8 միլիարդ ԿվՏ/ժ-ից ավելի էլեկտրաէներգիա արտադրենք: Այս ռեժիմներում, ըստ նախարարի, հնարավոր է արտադրել մինչև 2.5 մլդ ԿվՏ/ժ: «Սա հնարավորություն է տալիս բավականին մեղմացնել սակագինը: Ունենք հաշվարկ, որ եթե Իրանից մեկուսացած ռեժիմում աշխատենք, սակագնի վրա մեր ազդեցւթյունը գնահատվում է 7-8 դրամ»,- ասել է Արմեն Մովսիսյանը:
Նախարարը նշել է, թե ատոմակայանը գտնվում է վերանորոգման և լիցքավորման փուլում, ամսի 15-ին հոսանքազրկումը մի փոքր երկար տևեց։ «Հայաստանում էներգահամակարգի մեկուսացումը պարամետրերի դեպքում վայրկյաների ընթացքում է տեղի ունենում, հետո արդեն աշխատում է պաշտոնական համակարգը։ Որպեզի լուրջ վթար չլինի, անջատել են էներգահամակարգը, ուղիղ երկու րոպե հետո միացրել։ Իրանի համակարգը, քանի որ շատ հզոր համակարգ է ( 44 հազար մեգավատ), շուրջ երկու րոպե հետո նրանց մոտ միացավ, իսկ մենք միացանք մի փոքր ուշ, և որպեսզի անհարկի վթարներ չլինեն, մենք հոսանքազրկեցինք և աստիճաբար արդեն հզորություն տրվեց նախ անվտագության հետ կապված օբյեկտներին և հետո սպառողներին։ Ամբողջ այս վերականգնման ժամկետը տևեց երեքուկես ժամ»,- հավաստիացրել է նախարարը։
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում