▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայ չէ

Մոսկվայում երեկ կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել` անդրադառնալով ՀԱՊԿ ՀԱԽ սեպտեմբերյան նստաշրջանում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին, Կազմակերպությունում ՀՀ նախագահության առաջնայնություններին, ՀԱՊԿ շրջանակներում առաջիկայում նախատեսվող միջոցառումներին, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային խնդիրներին ու մարտահրավերներին: Սարգսյանը նաև հայտարարել է, որ ՀԱՊԿ առաջնորդները երկարաձգել են կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունները մինչև 2017թ-ի հունվարի 1-ը.

«Մեր կողմից միաձայն որոշում է կայացվել երկարաձգել գործող գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունները մինչև 2017թ-ի հունվարի 1-ը»,-ասել է Հայաստանի նախագահը:

«Փաստն այն է, որ Բորդյուժան այս կազմակերպությունը ղեկավարելու երկար փորձ ունի, և գուցե այն բարդ իրավիճակում, որի մեջ հայտնվել են Ռուսաստանն ու ՀԱՊԿ-ն, փոփոխությունը կարող էր ոչ նպատակահարմար լինել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը:

Անդրադառնալով սահմանին տիրող իրավիճակին՝ քաղաքագետը նկատեց.

«Ադրբեջանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին այն վիճակին է հասցրել, որ նրանք, վերջ ի վերջո, պատասխանում են շատ հասցեագրված նախադասություններով, որոնք ցույց են տալիս Ադրբեջանի ոչ կառուցողական դերը բանակցային գործընթացում»:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее