▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ինչո՞ւ հայերը չեն ցանկանում լքել Հալեպը

«Սիրիայում Ռուսաստանը ուղիղ շահեր, հետաքրքրություններ չուներ, փոխարենը  կար երեք խնդիր.Առաջինը ազդեցության գոտու համար պայքարն էր, ցույց տալը, որ Ռուսաստանի հետ պետք է հաշվի նստել, չի կարելի նրա վրա ոտքերը սրբել։ Սա սկսվեց Ուկրաինայի դեպքերից, հետո հասավ Սիրիային: Երկրորդ՝ Ռուսաստանը հասավ իր նպատակին՝  իր դիրքորոշումն ավելի հասկանալի դարձնելով Արևմուտքին։ Երրորդ նպատակը Ասադի դիրքերն ամրապնդելն էր, որպեսզի ամերիկացիները ճանաչեն գոյության նրա իրավունքը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Քաղաքագետի խոսքով՝ նախկին Սիրիան այլևս չի լինի, այն չի վերականգնվի.

 «Ինչ վերաբերում է հայերին, ապա ես չգիտեմ, թե դեռ ինչքան են նրանք մնալու Հալեպում: Ոմանք պարզապես չեն ուզում իրենց տունը լքել: Շատերն այնտեղից չեն կարողանում դուրս գալ զուտ տեխնիկական խնդիրների պատճառով.դժվար է օդանավակայան հասնելը: Կա նաև վիզայի, գումարի խնդիրը»,-նշեց քաղաքագետը:

Անի Կարապետյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее